Ընտրակարգի փոփոխության դեպքում խաղի կանոնները պարզեցվում են: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Նախորդ ընտրությունները տեղի են ուեցել երկու ընտրակարգով էլ, հիմա խոսքը վարկանիշային ընտրակարգը հանելու մասին է, ինչը հավանության է արժանացել արտախորհրդարանական ուժերի կողմից, իսկ խորհրդարանական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, հստակ հայտարարել է, որ իրենց համար միևնույն է՝ ընտրակարգի փոփոխությունը խաղի կանոնների փոփոխություն չէ»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ համասնական ընտրակարգին անցումը խնդիրներ չի առաջացնի քաղաքական միավորների համար, հակառակը՝ ընտրակարգի պարզեցմամբ՝ հնարավոր կլինի խուսափել մի շարք խնդիրներից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ ԸՕ փոփոխություններն ինքնանպատակ չեն՝ այդպիսով նպաստում են քաղաքական մշակույթի զարգացմանը:
«Պետք է որոշենք՝ անհատներին ենք ուզում կարևորել թե ինստիտուտները»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 2018-ին «Լուսավոր Հայաստանը» կողմ է եղել համամասնական ընտրակարգին»: