Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը կարողացավ 3 միավոր վաստակել՝ հաղթանակ տոնելով նվազագույն հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 83-րդ րոպեին: Բարսեղյանի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Նոա Ֆրոմելտը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Նկարները՝ ՀՖՖ-ի Ֆեյսբուքի էջից: