Մարտի 26-ին Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» մարզադաշտում կայացել է աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը կարողացել է 3 միավոր վաստակել՝ հաղթանակ տոնելով նվազագույն հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է 83-րդ րոպեին: Բարսեղյանի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավել է Նոա Ֆրոմելտը:
ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպումը՝ լուսանկարներով: