Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհայտ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել քաղաքացուն անհայտ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։
Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելու համար։
Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։
Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։
Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: