Դավթաշեն վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի գլխավոր մայրուղուն հարող 3000 քմ կանաչ գոտիները ժամանակի ընթացքում մասնատվել են, ցանկապատվել, հարակից շենքերի բնակիչները դրանք տնօրինել են՝ ինչպես կամեցել են։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակիցները բանակցել և բնակիչների հետ համաձայնության են եկել, որ տարածքից հանվեն բաժանարար պատերը, մացառուտներն ու անկանոն աճած ճյուղերը։
Հաջորդիվ, հողը կփխրեցվի, կհարթեցվի ու նոր կանաչ գոտին արդեն կլինի համայնքային ընդհանուր օգտագործման տարածք։