ԱՄՆ 78-անյա նախագահ Բայդենը չի բացառել իր մասնակցությունը 2024 թվականի ընտրություններին: Նա ասել է, որ դա առայժմ մտադրություն է և քանի որ ինքը շատ մեծ տեղ է տալիս ճակատագրին, ապա երբեք ապագայի որոշակի ծրագրեր չի կազմում` գրում է Reuters-ը:
Առաջին ժամկետում ընտրված նախագահին վերընտրվելու մասին հարցը ավանդույթ է ԱՄՆ-ում, սակայն Բայդենի դեպքում դա այլ երանգ է ստանում, քանի որ նա 78 տարեկան է, այսօր արդեն ամենատարեց նախագահն ԱՄՆ պատմության մեջ:
Երբ ԱՄՆ նախագահին հիշեցրել են, որ իր նախորդը՝ Թրամփը, մտադիր է մասնակցել 2024 թվականի ընտրություններին, և այդ մասին հայտարարել էր դեռևս իր նախագահության 65-րդ օրը, Բայդենը կատակել է` ասելով. «Իմ նախորդը, օ, Աստված իմ, ես նրան շատ եմ կարոտում»:
Սպիտակ տնից հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել է նաև ամերիկա-չինական հարաբերությունների մասին, բարձր է գնահատել նախագահ Սի Ծինպինին. «Նա շատ խելացի է, բայց Պուտինի նման այն կարծիքին է, որ մենիշխանությունը կարող է անել այն, ինչ ժողովրդավարությունն անզոր է անընդհատ բարդացող աշխարհում»: