Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանի հանդիպումը Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ է: Վերջին պատերազմից հետո Քաշաթաղի 54 գյուղից 52 անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնակիչների մեծ մասն այսօր Հայաստանում է հաստատվել: Բոլորի նյութական կորուստները փոխհատուցելու են, սոցիակալան երաշխիքներ են տալու՝ ասաց Արայիկ Հարութունյանը:
Բնակֆոնդի համար տեղն արդեն ընտրված է: Քննարկել է նաև վնասների փոխհատուցման ծրագիրը:
Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Շատերը կորցրել են շարժական տեխնիկա, գույքագրելու ենք ու փոխհատուցման համակարգ ենք մտածելու, մի քանի օրվա ընթացքում կհասկանանք՝ ինչպես ենք հաշվառելու:
Արայիկ Հարութունյանի հաջորդ հանդիպումը Հադրութի շրջանի բնակիչների հետ էր: Արցախի նախագահն այստեղ էլ շեշտեց՝ առաջնայինը բնակարանների տրամադրման հարցն է:
Որոշակի փոխհատուցում կտրամադրվի նաև այն ընկերություններին, որոնք մատակարարներին պարտավորություններ ունեն: Ծրագրում կընդգրկվեն նաև այն խանութների տերերը, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են բիզնեսը: Այս դեպքում՝ մնացորդային հաշվարկ կանեն: Գումար կտրամադրվի նաև կորցրած անասունների համար: Մեքենաների, նաև տեխնիկայի փոխհատուցում կտրամադրվի: Օրերի ընթացքում կփորձեն օնլայն հաշվառում իրականացնել:
Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Եթե գրավադրված տեխնիկա է, փոխհատուցման ընթացքում հաշվի են առնվելու վճարված պարտավորությունների, մնացորդի և տեխնիկայի արժեքը:
Զբաղվածության հարցն էլ է օրակարգում՝ ասաց Հարությունյանը: Ջերմոցային տնտեսություն, այգեգործություն, թե գյուղատնտեսություն՝ բոլոր տարբերակները քննարկում են: Այս պահին Հայաստանում ժամանակավոր բնակվում է 25.000 արցախցի: Վերադառնալ ցանկացողներ կան, արդեն ավելի քան 120 ընտանիք է օպերատիվ շտաբում գրանցվել:
Միքայել Վիրաբյան, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ - Կազմակերպում ենք ճանաչողական այցեր Արցախի Հանրապետության տարբեր գյուղեր, մարդիկ տեսնում են բնակֆոնդը:
Հայաստանի կառավարությունն արդեն ավելի քան 20 սոցիալական ծրագիր է իրականացնում: