ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մկրտչյանին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր էր ընտրել Արսեն Մկրտչյանին: Նրա օգտին կողմ էր քվեարկել 87 պատգամավոր: