Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են՝ մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։
Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: