Էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված գրառումը ևս մեկ անգամ զգուշացնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին.
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի և 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։ Ուստի նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։
Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված, սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ։