ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: