Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սպասվող հանդիպման ընթացքում գերիների հարցը ևս կքննարկվի. նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Ըստ Սերգեյ Կոպիրկինի` Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի հարցը նաև ՌԴ առաջնահերթություններից է:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ դեսպան) - Սա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքներ կատարվում են, և այս ուղղությամբ գրանցվում են որոշակի հաջողություններ: Համոզված եմ, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որ այս հարցը հնարավորնիս շուտ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, և, իհարկե, ավելի տրամաբանական է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու մոտեցումը։ Կարծում եմ՝ արտգործնախարարների առաջիկա հանդիպմանն այս թեման նույնպես կքննարկվի: