Չինարի գյուղում գնդակոծված բնակելի տան վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին․ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ հուլիսյան պատերազմի ընթացքում հակառակորդի հրետակոծությունից տունն ամբողջությամբ ավերվել էր, այժմ կառուցվում է վեցսենյականոց նոր տուն: