Կորոնովիրուսի համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից 14 օր ժամկետով կասեցվելու է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները:
«Այն անձինք, ովքեր ունեն անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար»,- ասված է ՃՈ հայտարարությունում: