ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը: Ինչպես հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին: ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ ՍԴ դատավորներից հատուկ կարծիք է ներկայացրել Երվանդ Խունդկարյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկում էին «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հանձին դատավոր Դավիթ Գրիգորյանի: