Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են՝ քաղաքացին ահազանգում է զեղծարարության մասին:
«Նման բովանդակությամբ նամակի շարունակությունն այն է եղել, որ այս օգտատերը կարգավորումներ անելու (որպես պրեմիում հաճախորդի կարգավիճակ տալու) պատրվակով փորձել է հեռախոսին եկած հաստատման կոդը ստանալ քաղաքացուց ու մուտք գործել Հայաստանում գործող էլեկտրոնային դրամապանակներից մեկի նրա հաշիվ։ Այդպիսով նա հասանելիություն կստանար քաղաքացու՝ այդ դրամապանակում առկա ֆինանսական միջոցներին։
Ոչ մի պարագայում անծանոթ մարդկանց չի կարելի հասանելիություն տալ օնլայն հարթակում գործող ձեր հաշիվներին՝ կլինեն դրանք բանկային, էլեկտրոնային դրամապանակներ, էլփոստեր, թե սոցիալական ցանցի հաշիվներ»,- ասված է գործակալության Ֆեյսբուքի գրառման մեջ: