Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում առողջացել է 356 մարդ: Մեկ օրվա ընթացքում մահացել է ևս 10 պացիենտ: Իրականացվել է 25638 թեստ, 15093-ը՝ հակամարմինների և 10545-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 1,56 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1,58 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 1,92 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 279027 դեպք, որից բուժվել է 271278 մարդ, մահացել է 3732 մարդ:
262 մարդ գտնվում է կարանտինում, 1515 մարդ գտնվում է հիվանդանոցում, 195-ը՝ քովիդ հյուրանոցում: