ՀՀ Կառավարությունն այսօր նիստում որոշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ «Արցախփոստ» ՓԲ ընկերությանը: Արցախի Հանրապետությանը նվիրաբերությամբ գույք հանձնելը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ենթակառուցվածքների կրած կորուստներով և դրանով պայմանավորված Արցախում հաշվառված քաղաքացիներին դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված գործընթացների կազմակերպման անհրաժեշտությամբ: