ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին, Արցախի Հանրապետությանը՝ բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու նպատակով՝ տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: Կառավարության որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի թվում: