Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել և համաձայնության եկել Սիրիայի հյուսիսային շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով միասնական աշխատանքի հարցում: Այս մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից:
Օրեր առաջ Թուրքիան ռուս դեսպանին իր անհանգստությունն էր հայտնել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում լարվածության սրման կապակցությամբ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդանավերը ռմբակոծել էին թուրքական սահմանին մոտ գտնվող բնակավայրերը:
Կողմերը համաձայնության են եկել նաև Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելու նպատակով միասնական աշխատանքի շուրջ: