ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու Հայաստանը մինչև պատերազմը Սու-30 կործանիչների հրթիռներ ձեռք չի բերել:
«Երբ ՍՈւ-երը գնվել են, դիտարկվել է ավելի երկար ժամանակի գործընթաց: Այսինքն՝ զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռք բերելը, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ հատվածի համար էր նախատեսված: Խնդիրը դա էր, այլ խնդիր Սու-երի հետ կապված մենք չենք ունեցել»,- հայտարարեց նա:
Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի խնդիրն էր ունենալ լավագույնը, որ ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ: «Այն, ինչ մենք ունեցել ենք մինչ այդ, որոշակի սահմանափակումներ է ունեցել»,- մեկնաբանեց Գրիգորյանը: