Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 8-ական, յուրացման կամ վատնման՝ 5, թմրանյութի հայտնաբերման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի ապօրինի շրջանառության և դրա իրացման փորձի ու ընտրողներին կաշառք տալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: