Կայքը հասանելի՞ է, արա՞գ է գործում, ինչպե՞ս է այն տեսնում այցելուն, հե՞շտ են գտնում, կոդերը տեխնիկապես առո՞ղջ են, և, իհարկե, անվտա՞նգ է: Վեց հարցին՝ մեկ պատասխան. եթե հեռավորությունը չափում ենք մետրով, օնլայն խնդիրները՝ հեքսոմետրով են:
Այսպես 3000 տվյալ հեքսոմետրը սկանավորում է, գտնում սխալները, որոնք խանգարում են աշխատանքին: Եվ եթե չունեք մեծ տեխնոթիմ, որը զբաղվի կայքի անվտանգությամբ, ծրագրավորողներին կփոխարինի հեքսոմետրը:
Հայկական ուղեղով ու արհեստական բանականությամբ աշխատող համակարգը նույնիսկ մի քանի անգամ է գրավել տեխնոկրատների համաշխարհային հարթակը՝ փրոդուքդ հանթը:
Ստեփան Ասլանյան (Hexact ընկերության համահիմնադիր) - Հեքսոմետրը փրոդուքթ հանթում 3 անգամ ստացել է մրցանակ:
Հեքսոմետրից բացի ստեղծել են նաև հեքսովոչ՝ օնլայն գնումների մոնիթորինգի համար: Անընդհատ կհիշեցնի, թե ձեր գնումը ե՛րբ հասանելի կլինի: Ընկերության հաջողությունը նաև նոր աշխատատեղերն են, կընտրեն լավագույններին:
Թվային անխափան կյանքի գործիքներից օգտվելու համար հայկական միտքն են նախընտրում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում: Իսկ թե վեցաթև ինչ նոր հաջողություն են գրանցելու՝ դեռ միայն անունն է հայտնի: