ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում վերահաստատել է իր նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ։
«Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,- գրել է նախարարը: