Լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդի իրականացման համար կգործի ժամային սահմանափակում: Ազգային ժողովը 91 կողմ, 4 դեմ, 18 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Հիշեցնենք՝ նախագծով Կառավարությունն առաջարկում էր լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդի նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակում, ինչպես հեռուստատեսության և ռադիոյի դեպքում է՝ նախատեսելով, որ լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում: