Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է առաջին ուսումնամարզական հավաքը Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ:
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, երիտասարդական հավաքականը, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, ևս մեկ հավաք կանցկացնի Երևանում:
Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլի 10-24-ը: