Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 83+200-կմ 91+176 հատված‚ մոտ 8 կմ) ներառված են 2021 թվականի հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։ Այս պահին կատարվում են նախագծման աշխատանքներ։
Ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների շրջանակներում նշված ճանապարհահատվածում պարբերաբար արվել և արվում են ավազակոպճային խառնուրդով ժամանակավոր փոսային նորոգումներ՝ անցանելիությունն ապահովելու նպատակով։
Դիլիջանի ոլորանները վերջին անգամ հիմնանորոգվել են 2014 թվականին‚ սակայն քանի որ տվյալ հատվածը գտնվում է լեռնային գոտում‚ որտեղ գրանցվում են առատ տեղումներ‚ ճանապարհի ձմեռային պահպանման շրջանակում աղ-ավազով մշակումը կատարվում է մեծ ինտենսիվությամբ‚ ինչն էլ պատճառ է դառնում ասֆալտե ծածկի ժամանակից շուտ քայքայման։
Տեղեկացնենք‚ որ նշված ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների ավարտից և նախագիծը սահմանված կարգով ընդունվելուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, և կմեկնարկի հիմնանորոգումը։