Արցախի Հանրապետությունը Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի. ԱՀ ԱԺ-ն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Գեղամ Գարիի Ստեփանյանին:
Գեղամ Ստեփանյանը ԱՀ ՄԻՊ է ընտրվել գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Գեղամ Ստեփանյանը 2008 թ. ընդունվել ու 2014 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:
2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2014-2016 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:
2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական: