Արմավիրի մարզի Գայ և Արևաշատ համայնքների փոքրիկները շուտով կհաճախեն նորակառույց մանկապարտեզներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Նա նշել է, որ սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվում են նաև Արմավիրի մարզի Առատաշեն և Արաքս համայնքների նախակրթարանները: