Կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, կիրականացվեն հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունները, իսկ ապրիլի 19-ը կսահմանվի Հարկ վճարողի օր:
Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը պայմանավորված էր ՀՀ Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: