Անհայտ անձինք այսօր կոտրել են մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը, տարել ձեռքը և ոտքերը` պղինձից։ Այս մասին ահազանգում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
ՊՈԱԿ-ն ահազանգել է ոստիկանություն։
Լրագրողի արձանը բացվել է 2014 թ․ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու Հայրենիքի նվիրյալի կերպարը։