Ռուսաստանի ու Գերմանիայի միջև գազատար խողովակաշարի կառուցումը վատ գաղափար է և վատ գործարք Եվրոպայի համար: Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը 95 տոկոսով ավարտված է, սակայն քննադատների հավաստմամբ՝ սա մայրցամաքում ազդեցություն ունենալու վտանգավոր գործիք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքին:
«Առաջնահերթ կարևորն այն է, որ Գերմանիան մեր ամենամոտ դաշնակիցներից ու գործընկերներից մեկն է աշխարհում»,- Բրյուսել կատարած իր քառօրյա այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: