Արցախի Ազգային ժողովն ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ նախատեսում է ռուսերենին տալ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Նախագծին կողմ է քվեարկել 27, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին, հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ: