Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում: Այս մասին տեղեկացրել են Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան: Սա առաջին նմանօրինակ փորձարկումն է Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո՝ փոխանցում է BBC-ն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն՝ պաշտոնական Փհենյանին արգելվել էր բալիստիկ հրթիռների փորձարկումը:
Հյուսիսային Կորեայի փորձարկումը դատապարտել են և՛ Ճապոնիան, և՛ Հարավային Կորեան:
Հյուսիսային Կորեան օրեր առաջ էլ երկու ոչ բալիստիկ հրթիռ էր արձակել Դեղին ծովում: Ճապոնական կողմի հավաստմամբ՝ իր ջրային տարածքում հրթիռներից ոչ մի բեկոր չի ընկել: