Ազգային ժողովը 112 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը:
Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում: Նախագծի հեղինակ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն առաջարկում են պատժաչափերը փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ: