Երեկվանից արդեն ֆինանսավորվում է արցախցիների աջակցության ծրագիրը, որով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ՝ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին:
«Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի փոխանցվել է իրենց հաշիվներին: Ընդհանուր առմամբ, 5.5 միլիարդ դրամի սահմաններում գործընթացը շարունակվում է»,- նշեց Առաքելյանը: