ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից, տարբեր հասարակական կազմակերպություններից և զանգվածային լրատվության միջոցներից ստացել է տեղեկատվություն ստանալու 127 գրավոր հարցում։
Լրատվամիջոցներից ստացված հարցումները կազմել են ընդհանուր հարցումների 13%-ը։
Հարցումներն առնչվել են տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա բոլոր 4 ոլորտներին։ Համավարակով պայմանավորված՝ գերակշռել են COVID-19-ի կանոնների վերաբերյալ հարցումները։
Բոլոր հարցումներին տրվել է սպառիչ պատասխան և տրամադրվել է լիարժեք տեղեկատվություն։ Մերժումներ՝ 0։