Վրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի անձի, որը մեղադրվում է կեղծ ՊՇՌ թեստեր պատրաստելու և իրացնելու համար՝ տեղեկացնում է aliq-ը:
Մեղադրյալը, առանց համապատասխան լաբորատոր հետազոտության, 200 լարիի դիմաց Իմերեթիում տեղակայված բժշկական հաստատության անունից պատրաստել է ՊՇՌ թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ երկու քաղաքացու համար:
Հետաքննական ծառայությունը հայտնել է, որ առգրավվել են մեծ քանակի, նախապես ստորագրված ու հաստատված, բայց չլրացված փաստաթղթեր: Այժմ փորձում են պարզել, թե բացի մեկ անձից էլ ով է ներգրավված եղել այդ գործում: