ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց կողմ 76, դեմ 40, 3 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս Սիմոնյանն ընդգծել էր. «Խորհրդակցելով իմ գործընկերների, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլյացիայի աստիճանը, հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը՝ համաձայնել եմ, և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով. վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով»: