ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.60 մ (21.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 15-21-ը ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 21-ը ներառյալ՝ 27.953 մլն մ³: