Այս պահին ընթանում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Այդ մասին խորհրդարանում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Ավարտական փուլում ենք գտնվում, ունենք պատկեր՝ ծանր վիրավորների թիվը շուրջ 500 է՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած: Առաջին կարգի հաշմանդամություն ստացածները 150-ն են, որից պրեթեզավորման կարիք ունեցողները 120-ն են: Երրորդ կարգի հաշմանդամության կարգ տրվել է մոտ 500 անձի: Այսինքն՝ ընդհանուր 1000 անձի հաշմանդամության խումբ է տրամադրվել»: