Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Դոնբասն անվանել է «Ռուսաստանի կողմից պարտադրված բառ» և կոչ է արել հրաժարվել այս անունից՝ հաղորդում է Strana.ua-ն:
Դանիլովը նշել է, որ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի համար կան հստակ անուններ, բայց «Դոնբաս» անվանումը չկա որևէ փաստաթղթում»,- ասել է պաշտոնյան:
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն 7 տարի, զոհերի թիվը հասել է 13 հազարի: Հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մինսկյան քառյակի հանդիպումների ժամանակ, սակայն տարածաշրջանը առայժմ հեռու է խաղաղ համարվելուց: