Դեռ ժամանակ կա, մինչև քաղաքական ուժերը վերջնական որոշում կայացնեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպմանը՝ վարչապետը նշեց, որ այդպիսի հանդիպումներն ու քննարկումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն:
«Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով՝ մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ սահմանադրական փոփոխությունների հարցը: Այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և գալ կոնկրետ համաձայնությունների»,- ասաց վարչապետը: