Մարտի 23-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը և մարզերը սպասարկող ստորաբաժանումների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
Հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ, այդ թվում՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 10 մեքենա։
«Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: