ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցից հետաքրքրվեց՝ ո՞րն է բարձրագույն դատական մարմին՝ Վճռաբեկ դատարա՞նը, թե՞ Սահմանադրական դատարանը: Հարցին, սակայն, Հայկյանցը հրաժարվեց պատասխանել:
«Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է հետևյալ սահմանափակումներով: Այնտեղ նշվում է երկու քայլ. թեկնածուների ելույթներ և մտքերի փոխանակություն: Հարցուպատասխան չի նախատեսվում: Ես համոզմունք ունեմ, որ հիմա պատասխանելով հարցերին՝ այդքանով ինքս իմ մասով կխախտեմ 139-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված ընթացակարգը»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հղում անելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքին, նշեց, որ 135-րդ հոդվածով սահմանվում է պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը, իսկ երկրորդ փուլի մասով նշվում է, եթե առաջին փուլում չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, հարցը քննարկվում է կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով, և նշվում է երկու տարբերություն՝ թեկնածուի ելույթի տևողությունն է սահմանվում, և նշվում է, որ միայն խմբակցությունները կարող են ելույթ ունենալ:
«Հետևաբար՝ 135-րդ հոդվածով սահմանված մնացած կարգավորումներն ուժի մեջ են: Սա, կարծում եմ, ոչ միայն իմ՝ ոչ իրավաբանիս մեկնաբանությունն է»,- նշեց Միրզոյանը: