Հայաստանը երեք մարզիկ է գործուղում Մոսկվա՝ Անատոլի Խառալամպիևի անվան հուշամրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մարտի 25-ին և 26-ին մրցագորգ դուրս կգան սամբիստներ 58 կգ քաշայիններ Տիգրան Կիրակոսյանը, Գրիգոր Մխիթարյանը և 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը:
Հուշամրցաշարը կանցկացվի Լուժնիկիի փոքր մրարզադահլիճում: Այն նաև հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Հայտավորված է 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչ:
Առաջին անգամ մասնակիցները հանդես կգան մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերում: