Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլփոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
«Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում և ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլփոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով՝ հասանելություն են ստանում նկարներին։
Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձել գումար կորզել։
-
Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց
-
Օգտագործեք բարդ գաղտնաբառ
-
Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում
-
Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։
Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել»,- ասված է հայտարարությունում։