ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի նախաձեռությամբ տեղի է ունեցել Համայնքային զարգացման ծրագրի համաստեղծման աշխատաժողով։ Մասնակցում էին քաղաքացիական հասարակության և կառավարության 30 ներկայացուցիչ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի խոշորացված համայնքներում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։
Համայնքային զարգացումը ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության կարևորագույն ծրագրերից է։ Այն ներգրավում է տեղացիներին՝ իրենց համայնքի զարգացման գործում։
Միջոցառումը մեկնարկել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Սթեֆանի ողջույնի խոսքով։ Նա անդրադարձել է Համայնքային զարգացման ծրագրի առանձնահատկություններին։ Ծրագիրը տրամադրում է ռեսուրս, գործիք և հնարավորություն՝ փորձելու զարգացման նոր մոտեցումներ, որոնք ավելի ճկուն են, հիմնված են համայնքի կարիքների վրա, ինչպես նաև կայուն են։
ԱՄՆ ՄԶԳ-ն ցանկանում է աջակցել համայնքներին` դառնալով իրենց զարգացման առաջամարտիկը և կայուն լուծումներ տալ ծառացած խնդիրներին՝ նվազեցնելով նրանց կախվածությունը միջազգային դոնորների աջակցությունից։