«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը խմբակցության անունից իր ելույթում անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցի ելույթին՝ նշելով, որ և՛ առաջին քննարկմանը, և՛ այսօրվա քննարկմանը որևէ անձնական նկատառում չի եղել որևէ թեկնածուի նկատմամբ:
«Ցանկանում եմ նշել, որ որևէ թեկնածուի ընտրության դեպքում պատգամավորների անձնական կապերը և նրանց ճանաչել-չճանաչելը որևէ ազդեցություն չեն ունենում ընտրության վրա: Մենք կարող ենք անձնապես ճանաչել այս կամ այն թեկնածուին, բայց բացառապես առաջնորդվելու ենք նրանց մասնագիտական ունակություններով»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Հայկյանցի՝ հարցերին պատասխանելուց հրաժարվելուն՝ Կոնջորյանը նշեց, որ պատգամավորները հարցերը տալիս են ոչ թե իրենց, այլ հանրության, ժողովրդի անունից: