Իսրայելում երեկ անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջատարը իշխող «Լիկուդ» կուսակցությունն է: Էքզիթ-փոլի արդյունքով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսեթի 120 տեղից 31-ին հավակնել:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել իրենց օգնտին քվեարկելու համար և նշել՝ «Լիկուդը», նախնական տվյալով, առաջատարն է:
Երեկ Իսրայելի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.2%-ը: Սա վերջին երկու տարում երկրում անցկացված խորհրդարանական 4-րդ ընտրությունն է: